Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Կարապետյանը կարող է հանգիստ լինել. կառավարությունը չի պատրաստվում ՀԷՑ–ը վերցնել «Տաշիրից»

Ստանալ կարճ հղումը

Նախարարը բավարար է գնահատում ՀԷՑ–ի աշխատանքը։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Կառավարությունը չի քննարկում Հայաստանի էլեկտրական ցանցերը «Տաշիր» ընկերությունից վերցնելու հարցը։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

Նախարարը չնշեց նաև, թե գոհ է արդյոք կառավարությունը ՀԷՑ-ի աշխատանքից։

«ՀԷՑ-ի կառավարման աշխատանքներից գոհ լինելու վերաբերյալ կարծիք ես այս պահին չպետք է ունենամ, որովհետև այն կլինի շատ սուբյեկտիվ և կողմնակալ: Ինձ թվում է` ՀԷՑ-ի աշխատանքներից գոհ կամ դժգոհ լինելու վերաբերյալ կարծիք պետք է արտահայտի բնակչությունը»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Արթուր Գրիգորյանը նշեց, որ ՀԷՑ-ի մատուցած ծառայությունների որակը բավարար է:

Հայաստանի էլեկտրական ցանցերի կառավարումը «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարմանն է հանձնվել 2015թ. հոկտեմբերից։ «Տաշիր» ընկերության սեփականատերը ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն է։

Այսօր «Տաշիրը» ՀԷՑ բաժնետոմսերի 100 տոկոս բաժնետերն է։

ՀԷՑ-ի կառավարումը «Տաշիր» ընկերությունների խմբի կառավարմանը հանձնելու որոշում կայացվեց, երբ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցերի արդյունքում «Ինտեր ՌԱՕ» ռուսական ընկերությունը վաճառեց ՀԷՑ-ի բաժնետոմսերն ու հրաժարվեց դրա կառավարումից:

Ըստ թեմայի

Էլեկտրաէներգիայի սակագինը մասնակի կփոխհատուցվի. «Տաշիր» խմբի հայտարարությունը
Արթուր Գրիգորյանը պարզաբանում է` ինչու է խզվել «Տաշիր կապիտալի» հետ գործարքը
«Տաշիրը» գնեց «Իզվեստիայի» շենքը