Հայաստան
© Photo : press office of the Union of "Yerkrapah"

Մանվել Գրիգորյանի կինն ազատ արձակվեց

Ստանալ կարճ հղումը

Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Նազիկ Ամիրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Ձերբակալման ժամկետը լրացել է, և Մանվել Գրիգորյանի կինն ազատ է արձակվել։ Նրա նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Միաժամանակ Նազիկ Ամիրյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար, այն է` մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նազիկ Ամիրյանը Մանվել Գրիգորյանի և մի խումբ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի առանձնատներում ապօրինի զենք- զինամթերք է պահել, մասնավորապես` 17 606 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, 20 հատ «Փ-1» տեսակի ձեռքի բեկորային մարտական նռնակ, 20 «УЗРГМ-2» տեսակի մարտական պայթուցիչներ, 18 հատ կրակոցներ՝ իրենց բաղկացուցիչ մաս կազմող 13 մեկնարկային վառոդային լիցքերով, հրազեն հանդիսացող 40մմ տրամաչափի «РПГ-7В» տեսակի նռնականետ։ Դրանք հայտնաբերվել են նշված առանձնատներում 2018թ.-ի հունիսի 16-ին կատարված խուզարկություններով:

Հիշեցնենք, Նազիկ Ամիրյանը ձերբակալվել էր 2018թ. հունիսի 27-ին։ Մինչ այդ ոստիկանությունը մի քանի օր փնտրում էր նրան։

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել
Ինչպե՞ս են Գեներալ Մանվելին դիմավորել «ԿԳԲ-ի պադվալում»
Մանվել Գրիգորյանի «հոգեպահուստի» մի մասը գտել են «Արա Լեռ»–ից և Միրզաջանից. տեսանյութ
Մանվել Գրիգորյանի որդուն մեղադրանք առաջադրվեց. հոր և որդու հափշտակության մանրամասները
Արթիկի պատիժը Մանվել Գրիգորյանին, գեներալն այլևս պատվավոր քաղաքացի չէ
Մանվել Գրիգրոյանի կինը «կռիսներ» է անվանել ԵԿՄ-ականներին. «Հրապարակ»
Մանվել Գրիգորյանի կինը փորձում է մաքրել հետքերը. տեսանյութ