Հայաստան
© Sputnik / Arsen Haytyan

«Իսկ ես պատրաստվել էի»․ ուրախ Դարեն Արանոֆսկին ջրել է «Ոսկե ծիրանի» հյուրերին

Ստանալ կարճ հղումը

Աշխարհահռչակ ռեժիսոր Դարեն Արանոֆսկին գիտեր՝ ուր է գնում․նա ջրվել է ու ջրել է կինոփառատոնի հանդիսատեսին։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik. Զվարճալի դեպք տեղի ունեցավ ամերիկացի կինոռեժիսոր ու սցենարիստ Դարեն Արանոֆսկու հետ Երևանում։ Կինոփառատոնի բացման արարողության ժամանակ հյուրը ծոցագրպանից ջրի շիշ հանեց ու ջրեց առաջին շարքում նստած հանդիսատեսին։

«Ես պատրաստ էի, ինձ այսօր արդեն երկու անգամ ջրել են», — այսպես Արնոֆսկին մեկնաբանեց իր գործողությունները։

Ավելին՝ բեմի վրա գտնվող երաժիշտները խնդրեցին ռեժիսորին սելֆի անել, ու նա չմերժեց։  Սակայն մինչ նկարվելն Արանոֆսկին հանեց նրանցից մեկի գլխի Տիգրան Մեծի թագը, դրեց իր գլխին ու միայն դրանից հետո սելֆի արեց։

Հիշեցնենք՝ Արանոֆսկին Երևանում է գտնվում «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի շրջանակում։

Հիշեցնենք, որ այսօր` հուլիսի 8–ին Հայաստանում տոնում են Վարդավառը։

Ըստ թեմայի

«Ոսկե ծիրան». օր 5-րդ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն. օր 4-րդ
«Ոսկե ծիրան» ու ծիրանօրհնեք. Երևանում մեկնարկեց «ծիրանային» շաբաթը