Հայաստան
Official site of the President of RA

Սերժ Սարգսյանն ընդունել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցչին. լուսանկար

Ստանալ կարճ հղումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան

Սարգսյանն ասել է, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Շրապելին: Facebook սոցիալական ցանցում այս մասին գրչել է ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Ողջունելով հյուրին՝ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Գերմանիայի կուսակցական հիմնադրամները կարևոր դերակատարություն են ունեցել ոչ միայն Գերմանիայում, այլև Եվրոպայի տարբեր երկրներում, հատկապես՝ ժողովրդավարական քաղաքական համակարգերի կայացմանը նպաստելու գործում»,- գրել է Աշոտյանը:

Սարգսյանը վստահություն է հայտնել, որ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի փորձը նաև օգտակար կլինի Հայաստանի Հանրապետական կուսակցության համար:

«Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ Հանրապետականը շարունակելու է իր ներգրավումը ինչպես ԵԺԿ, այդպես էլ բազմակողմ և երկկողմ այլ բոլոր միջազգային ձևաչափերում»,- հայտնում է Աշոտյանը:

ՀՀԿ նախագահը նաև կարևորել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի և Հանրապետականի համատեղ ուժերով մշակվող ՀՀԿ բարեփոխումների ծրագիրը:

Ըստ թեմայի

Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Սերժ Սարգսյանի եղբորորդու անհաջող փախուստից
Անգամ Սերժ Սարգսյանի այցելության ժամանակ ՀՀԿ գրասենյակում գրեթե մարդ չի լինում. «Ժամանակ»
Սերժ Սարգսյանի ներմանն արժանացած Վազգեն Խաչիկյանը ո՛չ նավ ունի, ո՛չ նավապետ. «Ժողովուրդ»
Որտե՞ղ է Սերժ Սարգսյանն անցկացրել իր ծննդյան օրը. ԶԼՄ