Հայաստան
© Sputnik / Arsen Haytyan

Օսիպյանը հրամայել է քննության առնել կաթողիկոսի հետ կապված միջադեպը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել` կաթողիկոսի ավտոմեքենայի ճանապարհը փակելու միջադեպի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը հրամայել է քննության առնել հուլիսի 14-ին Վայոց ձորի մարզում, Գնդեվանքից վերադարձի ճանապարհին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի բոլոր հանգամանքները։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Հիշեցնենք` հուլիսի 14-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները Վայոց ձորի մարզում շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի ավտոմեքենան։

Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով շտապ հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ կաթողիկոսին վտանգ է սպառնում, նրա մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները սպառնալիքներ են հնչեցնում Վեհափառի հասցեին։ Ոստիկանության դեպքի վայր ժամանելուց հետո բողոքողները բացել էին ճանապարհը։

Նրանք հայտարարել էին, որ Վեհափառի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, այլ միայն պահանջում են, որ նա դուրս գա ավտոմեքենայից։

Նշենք, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնությունն արդեն շուրջ 2 ամիս բողոքի ակցիաների միջոցով պահանջում է Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։

Շարժման մասնակիցները` Հայր Կորյուն վարդապետի, Տեր Արմեն քահանայի և Տեր Կորյուն քահանայի գլխավորությամբ, հավաքվում են Երևանում կաթողիկոսի նստավայրը համարվող Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցիների բակում, երթեր և ցույցեր անցկացնում ինչպես Երևանում, այնպես էլ Էջմիածնում։

Ըստ թեմայի

Հոգևորականները պատրաստ են կյանքի գնով ապահովել կաթողիկոսի անվտանգությունը. տեսանյութ
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողներից մեկը բուհի տնօրեն է նշանակվել
Կաթողիկոսի հրաժարականը պահանջողները սադրիչ գործողությունների են դիմել. Տեր Վահրամ քահանա
Ոստիկանությունը չի պատրաստվում միջամտել կաթողիկոսի հակառակորդների «գործերին»