Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Հայտնի անձինք ու նրանց ընկերությունների փաստացի տերերը. ՊԵԿ–ի նոր պարզաբանումը

Ստանալ կարճ հղումը

Հայտնի ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՊԵԿ ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն անդրադարձել է հայտնի մարդկանց հետ կապվող ընկերություններին ու դրանց պատկանելիության խնդրին։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ ՊԵԿ-ի կողմից արդեն հաղորդվել է  «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում, ինչպես նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, ինչի հետևանքով խուսափել են համապատասխանաբար 14,9 միլիոն, 168,4 միլիոն, 79,4 միլիոն, 53 միլիոն, 25,7 միլիոն, 349,5 միլիոն և 58,7 միլիոն ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով վերոհիշյալ ընկերությունների սեփականատերերին, հայտնել է, որ ՊԵԿ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը կանդրադառնա վերջիններիս պատկանելության խնդրին:

«Կցանկանայինք նշել, որ հասարակության մեջ այս կամ այն հայտնի անձնավորության հետ կապվող ընկերությունները շատ հաճախ փաստաթղթերով պատկանում են այլ ֆիզիակական անձանց, ինչի վերաբերյալ պետական հաշվառումն ու գրանցումն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը: Վերոնշյալ ընկերությունների փաստացի սեփականատերերի մասին տեղեկատվությունը կարող է հաստատվել քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա, հետևաբար, նման տեղեկատվությունը, առկայության պարագայում, կտրամադրվի քրեական գործի քննության համապատասխան փուլում»,–ասված է հաղորդագրության մեջ:

Ըստ թեմայի

«Գազպրոմ Արմենիային» պատկանող ՍՊԸ–ները խուսափել են հարկերից. ՊԵԿ–ի բացահայտումը
Դավթյան. «Գազպրոմ Արմենիան» գազի սակագինը 25 տոկոսով նվազեցնելու հնարավորություն ունի»
«Գազպրոմ Արմենիան» հերքում է. աշխատակիցներն «անհասկանալի» թղթերի տակ չեն ստորագրում