Հայաստան
© Sputnik / Armenuhi Mkhoyan

«Միայնակ գայլի» եղբայրն ազատ արձակվեց դատարանի դահլիճից. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը

Հարազատներն ու համակիրները Արարատ Խանդոյանին դիմավորեցին ծափերով։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հուլիսի 16-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում կայացած նիստի ժամանակ, նիստը նախագահող դատավոր Վահե Միսակյանը, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դատապարտյալի առողջական վիճակը, ինչպես նաև Արթիկ քրեակատարողական հիմնարկում վերջինիս ցուցաբերած դրական վարքագիծը, որոշում կայացրեց բավարարել Արարատ Խանդոյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։

Միջնորդությունը ներկայացրել էր փաստաբան Արա Ղարագյոզյանը։

Դատարանը որոշեց Արթիկ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արարատ Խանդոյանին պայմանական վաղաժամկետ արձակել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի 17.06.2017 թվականի պատժի մնացած մասի (1 տարի 6 ամիս 5 օր) կրումից: Արարատ Խանդոյանի նկատմամբ սահմանել փորձաշրջան պատիժը չկրած մասի չափով և վերահսկողությունը դնել ՀՀ ԱՆ համապատասխան ծառայություն վրա: Արարատ Խանդոյանին ազատ արձակել նիստերի դահլիճում:

Արարատ Խանդոյանը «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի («Միայնակ գայլ») եղբայրն է։

Նա բերման էր ենթարկվել 2016 թվականի հուլիսի 20-ին ՊՊԾ գնդի գրավման դեպքերից հետո: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելը, որում եւ մեղավոր էր ճանաչվել, դատապարտվել երեքուկես տարվա ազատազրկման:

Արարատ Խանդոյանը պատիժը կրում էր Արթիկ քրեակատարողական հիմնարկում: Ինչպես դատական նիստի մեկնարկին, այնպես էլ դատավորի՝ որոշումն ընթերցելուց հետո Արարատ Խանդոյանին հարազատներն ու համակիրները դիմավորեցին ծափերով:

© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից
Արարատ Խանդոյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Ըստ թեմայի

«Սասնա ծռերից» մեկին էլ ազատ արձակեցին
«Սասնա ծռերի» անդամ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերի» ևս մեկ անդամի ազատ արձակեցին
«Սասնա ծռերից» Հովհաննես Վարդանյանին ազատ արձակեցին
«Սասնա ծռերից» Արամ Հակոբյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերի» առաջնորդի որդուն ազատ արձակեցին
«Սասնա ծռերի» անդամ Արթուր Մելքոնյանն ազատ արձակվեց
Դատարանն ազատեց «Սասնա ծռերից» ևս մեկին
«Սասնա ծռերի» ևս մեկ անդամ ազատ արձակվեց
«Սասնա ծռերից» Արմեն Լամբարյանն ազատ արձակվեց
«Սասնա ծռերից» ևս երկուսին ազատ արձակեցին
«Սասնա ծռերի» ևս երկու անդամի ազատ արձակեցին