Հայաստան
© Photo : press office of the MoD of RA

Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբի աշխատանքային խումբը կայցելի Հայաստան

Ստանալ կարճ հղումը

Ռուսաստանցի մասնագետները Հայաստան են գալիս երկու օրով։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետություն կայցելի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական վարչության աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ աշխատանքային խումբը կայցելի ռազմական տեղագրության, նավիգացիայի, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտում համագործակցության հարցերի քննարկման նպատակով:

ՌԴ մասնագետները Հայաստանում կլինեն հուլիսի 17-ից 19-ը։