Հայաստան
© Photo : official site of the Investigative Committee of RA

Երևանի դպրոցներից մեկի տնօրենը, տնտեսվարն ու աշխատողը յուրացրել են փողերը

Ստանալ կարճ հղումը

Քննչական կոմիտեն չարաշահումներ է հայտնաբերել երևանյան դպրոցներից մեկում։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցում չարաշահումների փաստով մեղադրանք է առաջադրվել դպրոցի տնօրենին, տնտեսվարին և տեխնիկական բաժնի աշխատողին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Նախաքննությամբ պարզվել է, որ դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը, դպրոցի տնտեսվարի և տեխնիկական աշխատողի օժանդակությամբ շարունակաբար յուրացրել է առանձնապես խոշոր չափերի գումար: Քննչական կոմիտեն չի հայտնում գումարի չափը։

Գործի նախաքննությունն ավարտվել է, առաջիկայում այն կուղարկվի դատարան։

Ի դեպ, դպրոցի ծնողներից մեկը Facebook սոցիալական ցանցում գրել էր, որ դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը դրամահավաք է իրականացնում։ Տնօրենը հերքել էր մեղադրանքը։

Նշենք, որ դպրոցի տնօրենը վերջին տարիներին պատվոգրեր է ստացել ՊՆ-ից, Երևանի քաղաքապետարանից և պետական այլ կառույցներից։

Ըստ թեմայի

Ավշարի դպրոցի տնօրեն ամուսինները «կերել են» աշխատավարձերն ու դպրոցից հոսանք գողացել
Հետախուզվում է «Մոնթե Մելքոնյանի» անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանը
Գյումրու դպրոցի տնօրենին կալանավորեցին
Ուրասար գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է 3,300,000 դրամ