Հայաստան
© Sputnik / Armine Alexanyan

Գյուղապետը վերցրել է գյուղի փողերն ու փախել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը

Ոստիկանները փնտրում են Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանին ու նրա հափշտակած 4.5 մլն դրամը։

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Արագածոտնի մարզի Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավար Արտավազդ Գալստյանը պաշտոնավարման տարիներին չարաշահումներ է թույլ տվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

2014-2017 թթ. ընթացքում նա գյուղացիների հետ կեղծ պայմանագրեր է կնքել՝ նրանց պատկանող մեքենաները համայնքային նպատակներով շահագործելու վերաբերյալ, բայց մեքենաները չեն շահագործվել, իսկ պայմանագրով նախատեսված գումարները գյուղապետը դրել է գրպանը։

Պարզվել է նաև, որ տարբեր տարիներին Գալստյանը տեղակալ է հրամանագրել երկու անձանց, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել։ Նրանց աշխատավարձերը ևս գյուղապետը յուրացրել է։

Արտավազդ Գալստյանը գրպանել է նաև տարբեր տարիների ընթացքում գյուղացիներին տրված դրամական օգնություններն ու նրանց փոխարեն կեղծ ստորագրություններ դրել ստացականներում։

Այսպիսով, նախաքննական մարմնի հաշվարկով, Վարդաբլուր համայնքի նախկին ղեկավարը 2010-2017 թթ․նախնական հաշվարկով յուրացրել է շուրջ 4,5 մլն դրամ։

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Արտավազդ Գալստյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Ըստ թեմայի

Երևանի դպրոցներից մեկի տնօրենը, տնտեսվարն ու աշխատողը յուրացրել են փողերը
Ոստիկանությունը հայտնեց Մալիշկայի գյուղապետի միջոցով ընտրակաշառք բաժանած ՀՀԿ–ականի անունը
Մեծավանի համայնաքապետն ավելի քան 7 միլիոն դրամ է վերադարձրել պետությանը