Հայաստան
© Photo : official site of the MFA of RA

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակը Հայաստանում նոր ներկայացուցիչ ունի

Ստանալ կարճ հղումը

Կարևորվել է ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի նպատակների մեծ մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի — Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին՝ վերջինիս հավատարմագրերի հանձնման կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով Ելենա Միլոշևիչին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը՝ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում:

Գոհունակությամբ նշվել է վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները և կուտակած մեծ փորձը, ինչն էլ 2016թ. սեպտեմբերին Հայաստանում Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորումի անցկացման առիթ էր դարձել:

Կողմերն ընդգծել են, որ ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքում ՀՀ տարբեր մարզերում հազարավոր երեխաներ ապահովված են դպրոցական սննդով:

Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի նպատակների մեծ մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին:

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանի ամերիկյան այցը կկայանա ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի հրավերով
Պահպանել զինադադարն ու հրաժարվել ագրեսիայից. նախարարը ՄԱԿ–ում խոսել է Արցախի մասին
ԱՄՆ–ն լքեց ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով խորհրդի կազմը. Իսրայելը ողջունում է
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ. Զոհրաբ Մնացականյան
ԱՄՆ–ն ու Իրանը սպառնալիքներ են փոխանակում. ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը վտանգ է տեսնում