Հայաստան
© Sputnik / Алексей Никольский

«Մենք մեկնաբանելու բան չունենք». Հայաստանի ԱԳՆ–ն` Կասպից ծովին վերաբերող հռչակագրի մասին

Ստանալ կարճ հղումը

Հայաստանի ԱԳՆ–ն հետևում է այն գործընթացներին, որոնք այսպես թե այնպես առնչվում են մեր երկրի հետ։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրն այն երկրների գործն է, որոնք ստորագրել են փաստաթուղթը։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք` օգոստոսի 12-ին Կասպից հնգյակի պետությունների առաջնորդները ղազախական Ակտաուում Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են կնքել։ Փաստաթղթի կնքման արարողությունը կայացել է հինգերորդ Կասպից գագաթնաժողովի ավարտից հետո։ Փաստաթղթի համաձայն՝ Կասպից ծովի ջրային մակերեսի ընդհանուր տարածքը մնալու է կողմերի ընդհանուր օգտագործման համար, իսկ հատակը և ընդերքը բաժանվում են հարևան պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա նրանց միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:

«Դա վերաբերում է ծովափնյա հինգ պետություններին։ Այստեղ մենք մեկնաբանելու շատ բան չունենք: Բայց մենք հետևում ենք բոլոր այն գործընթացներին, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդեցություն ունենալ Հայաստանի վրա։Հայաստանը հետևում է զարգացումներին և դրանցից կախված կանի համապատասխան հետևություններ»,- ասաց նա:

Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիրը կարող է տարածաշրջանում երկարատև ու գլոբալ փոփոխությունների հիմք դառնալ։

Ըստ թեմայի

Կասպից ծովի երկարատև բաժանումը. ով ինչ ստացավ դրանից, և ինչ կապ ունի Հայաստանը
Ոսկանյան. «Կասպից ծովի բաժանման սկզբունքները կան, բայց բաժանումն իրականացված չէ»
«Կասպից հնգյակ» երկրների նախագահները ծովի իրավական կարգավիճակի մասին հռչակագիր են կնքել