Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փչացրել են դռները և պատերը. «Էրեբունի պլազայի» ղեկավարությունը կբողոքի՞ ակտիվիստների դեմ

Ստանալ կարճ հղումը

Ակտիվիստների գործողությունների հետևանքով մասամբ վնասվել են «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի մի քանի դռներ։ Պատերին հայտնվել են խազեր։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի ղեկավարությունը, որտեղ այսօր պետք է տեղի ունենար Հայաստանի 2-րդ նախագահի մամուլի ասուլիսը, դեռ չի որոշել`բողոք կներկայացնի արդյո՞ք գույքը փչացնելու համար, թե՞ ոչ։ Այդ մասին լրագրողներին ասաց կենտրոնի փոխտնօրեն Թամար Իվանյանը։

Հիշեցնենք` որ օգոստոսի 14–ին, ժամը 12:00-ին «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը, որին հրավիրված էին հայաստանյան բոլոր ԶԼՄ-ները: Բայց ասուլիսը չկայացավ, որովհետև ակտիվիստները ներխուժեցին կենտրոնի շենք, մտան դահլիճ և քիչ մնաց կոտրեն դռները։

«Մենք ոստիկանություն կանչեցինք այն պահին, երբ ակնհայտ դարձավ, որ ակտիվիստները կարող են նյութական վնաս հասցնել բիզնես կենտրոնին», – ասաց նա։

Ակտիվիստների գործողությունների հետևանքով մասամբ վնասվել են մի քանի դռներ, դրանք վնասվել են, բայց չեն կոտրվել։ Պատերին հայտնվել են խազեր։

«Անկեղծ ասած` մենք ավելի մեծ մտավախություններ ունեինք։ Բարեբախտաբար, ամեն ինչ անցավ առանց լուրջ կորուստների», – հավելեց Իվանյանը։

Պատասխանելով համապատասխան հարցին` Իվանյանը նշեց, որ «Էրեբունի պլազան» ինչ-որ քաղաքական դիրքորոշում չունի։ Կենտրոնի գլխավոր խնդիրն է շենքում տեղակայված բոլոր գրասենյակների ու կազմակերպությունների անխափան աշխատանքի ապահովումը։

Ըստ թեմայի

Փաշինյանը` Քոչարյանի հետքերով. պետության առաջ հանցանք կատարածները պատասխան կտան
Քոչարյանի գործը նոր փուլ կմտնի. դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը տապալված ասուլիսի առնչությամբ հայտարարություն կանի
Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը տապալվեց. ցուցարարները ներխուժեցին բիզնես–կենտրոն