Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը կկայանա Երևանում

Ստանալ կարճ հղումը

Հավաքը միտված է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի կատարմանը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը կկայանա Երևանում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, օգոստոսի 14-ից 17-ը ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի կատարման համար` Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը:

ՀԱՊԿ-ը ստեղծվել է 2002թ.-ին, այժմ կազմակերպության կազմում վեց պետություն է ընդգրկված` Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի պայմանագիրը ստորագրել է 1992 թվականի մայիսի 15-ին Տաշքենդում։

Ըստ թեմայի

ՀԱՊԿ–ին մտահոգել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Հայաստանը ՀԱՊԿ անդամներին տեղեկացրել է նախիջևանյան հատվածում տիրող իրավիճակի մասին
Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ բարեփոխում է նախատեսո՞ւմ
Դաշույն սահմանին՝ ՀԱՊԿ–ի ու ՆԱՏՕ–ի աշխարհաքաղաքական դիմակայության սայրին
Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրվեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին