Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Զորամասի կապիտանը յուրացրել է մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող վառելիքը

Ստանալ կարճ հղումը

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 Օգոստոս — Sputnik. Հարուցվել է քրեական գործ՝ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի Վառելիքաքսուքային նյութերի ծառայության նախկին պետը, կոչումով՝ կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել է ապրանքագիր՝ մուտքագրելով ակնհայտ կեղծ տեղեկություններ և կատարելով կեղծ գրառումներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 314-րդ հոդվածի 1-ին կետերով:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ըստ թեմայի

Ովքե՞ր են ներառված ՊՆ հասարակական խորհրդի կազմում
Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ՊՆ երիտասարդ մայորը տեղում մահացել է
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածություն չի քննարկվել, իսկ ՊՆ գնումներում դեռ խնդիր կա
ԱՊՀ երկրների ՊՆ–ների ներկայացուցիչները կքննարկեն ՀՕՊ միասնական համակարգի զարգացումը
Ադրբեջանական հերթական բանսարկությու՞նը. ՀՀ ՊՆ–ն և Ոստիկանությունը հերքում են