Հայաստան
© Sputnik /

Չինաստանից Հայաստան է առաքվել շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը

Ստանալ կարճ հղումը

Մնացած մեքենաները հանրապետություն կբերվեն ամսվա ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. Չինաստանի նվիրած Շտապօգնության մեքենաների առաջին խմբաքանակը օգոստոսի 14–ին հասել է Հայաստան։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց Հայաստանի առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյան–Վարդանյանը։

Նա նշեց, որ Հայաստանին նվիրած 200 մեքենայից 54–ը գտնվում են «Ապավեն» մաքսային տերմինալում։ Մնացած մեքենաները երկիր կբերվեն ամսվա ընթացքում։

Այնուհետև նախարարությունը շտապ օգնության մեքենաները կբաշխի ամբողջ հանրապետությունում։

Շտապօգնության 200 մեքենա տրամադրելու մասին համաձայնագիրը Երևանում ստորագրել են Հայաստանի առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը և Հայաստանում ՉԺՀ դեսպանատան առևատրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայը։ Նշենք, որ 2011թ.–ին Չինաստանը Հայաստանին նվիրել է շտապօգնության 90 մեքենա։

Ըստ թեմայի

Ի՞նչ է տեղի ունենում մարդկանց հետ շոգին. «Շտապօգնության» հեռախոսն անդադար զանգում է
Երեկոյան բժիշկ և շտապօգնության նոր մեքենաներ. նախարարը գտել է խնդիրների լուծման բանալին
Ցուցարարները կանգնեցնում ու ստուգում են շտապօգնության մեքենաները. ՄԻՊ-ն անհանգստացած է