Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Ո՞վ պատասխան կտա զորամասում հայտնաբերված անորակ վարտիքների համար

Ստանալ կարճ հղումը

Ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որովհետև հայտնաբերված վարտիքները հարիր չեն զինծառայողներին։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն` զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակում N զորամասում հայտնաբերվել էին զինվորական վարտիքներ, որոնք բացարձակապես չէին համապատասխանում ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին և որոնց կրումը հարիր չէր զինծառայողներին: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել էր 10000 անորակ վարտիք։

ՀՀ Ռազմական ոստիկանության աշխատակիցների հետաքննության արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։

Նշենք, որ Քրեական օրենսգրքի տվյալ հոդվածը երեքից վեց տարվա ազատազրկում է նախատեսում։

 

Ըստ թեմայի

ԱԱԾ–ի նախկին աշխատակիցն օգնել է ազատվել զինվորական ծառայությունից. մանրամասներ
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զինվոր որդու լուսանկարը
Խարդախություններ զորակոչի ընթացքում. ձերբակալվել է Մասիսի զինվորական կոմիսարիատի պետը
Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) որդիներն ապօրինի ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից
«Զինվորի բաժին» գրառումով պահածոները հայտնվել են խանութներում. լուսանկարներ