Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Խորհրդարանը հանդիպման է կանչել Փաշինյանի առաջարկով նշանակված դեսպանին

Ստանալ կարճ հղումը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը որոշել է զրուցել Բելառուսում ՀՀ նորանշանակ դեսպանի հետ:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի արատակարգ և լիազոր դեսպան նշանակված Արմեն Ղևոնդյանն այսօր կայցելի ՀՀ Ազգային ժողով` հանդիպելու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա տեղեկացրեց, որ նման ընթացակարգ է նախատեսում «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչը նշանակումից հետո կարող է հրավիրվել ՀՀ ԱԺ իրավասու մշտական հանձնաժողով` աշխատանքային քննարկման համար:

«Հանդիպումը կանցնի դռնփակ ռեժիմում, իմ աշխատասենյակում: Կքննարկենք Բելառուսի Հանրապետության հետ կապված որոշ աշխատանքային հարցեր»,- տեղեկացրեց Աշոտյանը:

Ի դեպ, նման հանդիպում, չնայած օրենքի դրույթին, առաջին անգամ է հրավիրվում: Արմեն Ղևոնդյանը դեսպան է նշանակվել օգոստոսի 15-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, որը հաշվի է առել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը։ Ղևոնդյանն այդ պաշտոնում փոխարինել է Օլեգ Եսայանին:

Ըստ թեմայի

Ի՞նչ կարգով են կազմակերպվելու ԱԺ արտահերթ ընտրությունները. նորի՞ց հեղափոխություն
Հայտնի է, թե որ դեսպանները կփոխվեն առաջիկայում. «Հրապարակ»
Աշոտյանը ՌԴ դեսպանին առաջարկել է ԵԱՏՄ շրջանակում ստեղծել խորհրդարանական նոր ձևաչափ