Հայաստան
© CC0 / eberhard grossgasteiger

Փախած ներդրողը Հայաստանի իշխանություններից 160 մլն դոլար է պահանջում

Ստանալ կարճ հղումը

Դուբայի ներդրումային ընկերություններից մեկը Տրանսպորտի նախարարության հետ պայմանագիր էր կնքել դեռ 2013 թվականին, բայց հետո անհետացել էր։ Այժմ կրկին հայտնվել է և գումար է պահանջում։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Իրան-Հայաստան երկաթգծի նախագծում ներդրում կատարած ընկերությունը անգործության էր մատնված, իսկ այժմ ինքն է դատի տվել Հայաստանի իշխանություններին։

Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։ Միջազգային արբիտրաժային դատարաններից մեկին ներկայացված հայցադիմումի պատճենն արդեն փոխանցվել է ՀՀ կառավարությանը։

Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունը (մասնավոր ընկերություն) 2013 թվականին Հայաստանի կառավարության հետ հուշագիր էր ստորագրել, սակայն դրանից հետո ներդրումների ներգրավման ուղղությամբ որևէ քայլ չէր արել։ Այժմ այդ ընկերությունն ուզում է խզել պայմանագիրը, բայց միևնույն ժամանակ վնասի փոխհատուցում է պահանջում։

«Թե կոնկրետ ինչ վնասի մասին է խոսքը, չենք հասկանում։ Քանի որ հուշագիրը ֆինանսական պարտավորություն չէր նախատեսում։ Իսկ եթե մինչև վերջ օբյեկտիվ լինենք, անձամբ նրանք ոչ մի աշխատանք չեն կատարել։ Այնպես որ ինչ են նրանք պահանջում, հասկանալ չենք կարող», — ասաց նախարարը։

Հիշեցնենք` այն ժամանակ` 2013 թվականին, նախագծի արժեքը 3,2 միլիոն դոլար էր գնահատվում։ Ճանապարհը պետք է անցնի իրանական սահմանից դեպի Սևան լիճ, իսկ հետո միանա գործող ճանապարհներին։

Ըստ թեմայի

Իրան–Հայաստան երկաթուղու ներդրողը թաքնվում է իշխանություններից
Հայաստանում բիզնես սկսելու 5 պատճառ. սպասում ենք ներդրողներին
«Նաիրիտի» հնարավորությունները կուսումնասիրեն Եվրոպայի և ԱՄՆ–ի ներդրողները
Կրկին պատժամիջոցներ. կդառնա՞ն դրանք Հայաստան-Իրան հարաբերությունների առավել զարգացման խթան
«Ռուսական երկաթուղիները» սկսել են մշակել Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման հարցը. Միշարին
Արդյո՞ք իրատեսական է Իրան–Հայաստան երկաթուղու նախագիծը. պարզաբանում է Ալեքսանդր Միշարինը