Հայաստան
© AFP 2020 / DANIEL MIHAILESCU

Կառավարությունը մերժեց նույնասեռականների ամուսնությունն արգելող օրենքի նախաձեռնությունը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ օրենքն արդեն իսկ նախատեսում է միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնություն։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Տիգրան Ուրիխանյանն առաջարկում է արգելել համասեռամոլների ամուսնությունները։ Այս մասին նա օրենսդրական նախաձեռնությամբ դիմել է ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով «Ընտանեկան օրենսգրքում» ավելացնել կետ, որն արգելում է նույն սեռի անձանց ամուսնությունը։

Կառավարությունը, սակայն, մերժեց այդ առաջարկը՝ պատճառաբանությամբ, որ օրենքն արդեն իսկ նախատեսում է միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնություն։

Մեկնաբանություններից խուսափելու համար Փաշինյանը ևս մեկ անգամ ճշտեց. «Եթե 2 կին կամ 2 տղամարդ գնան զագս ու խնդրեն գրանցել իրենց, կա՞ նման հնարավորություն, որ դա կարվի»։

Սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարի տեղակալ Արսեն Մանուկյանը ի պատասխան վստահեցրեց, որ Հայաստանում նման բան լինել չի կարող, օրենքը հստակ սահմանում է, քանի որ ամուսնությունը կնոջ ու տղամարդու միջև կարող է լինել։

Ըստ թեմայի

Ֆրանսիայում համասեռամոլները դիմում են փոխնակ մոր ծառայությանը
Կանադայի վարչապետը կմասնակցի համասեռամոլների շքերթին