Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

ՊԵԿ–ը նոր խախտումներ է հայտնաբերել գազալցակայաններում

Ստանալ կարճ հղումը

Գազալցակայաններ շահագործող երկու ընկերության նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի — Sputnik. Գազալցակայաններ շահագործող «Արփի գազ» և «Գլաձոր Մ.Գ.Հ.» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները 2015-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պետեկամուտների մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` նշված ընկերությունները պետական բյուջե չեն վճարել առանձնապես խոշոր չափի՝ համապատասխանաբար 121 միլիոն 437 հազար և 260 միլիոն 977 հազար ՀՀ դրամ հարկ։

Նկատի ունենալով, որ «Արփի գազ» ՍՊ և «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ` 2018 թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչության թիվ 1 բաժնում որոշումներ են կայացվել դեպքերի առթիվ հարուցել քրեական գործեր:

Ըստ թեմայի

ՊԵԿ պաշտոնյաները կալանավորվել են 1 մլն դրամ կաշառք վերցնելու մեղադրանքով. մանրամասներ
ՊԵԿ-ը խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր է բացահայտել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում
«Բարի համբավն արատավորելու միտում կա». «Գազպրոմ Արմենիան» պատասխանում է ՊԵԿ–ին
ՊԵԿ-ը պետք է ճշտի` կոկորդիլոսը թռչուն է, թե կենդանի, որ թույլ տա ձու ներկրել. «Ժողովուրդ»