Հայաստան
© Sputnik / Nelli Danielyan

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Կենտրոնական զինվորական հոսպիտալ

Ստանալ կարճ հղումը

Այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկման շրջանակում և զինծառայողների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ այցի ընթացքում ուսումնասիրվել են զինծառայողների բժշկական սպասարկման հարցերը, առողջական փաստաթղթերը, առանձնազրույցներ են ունեցել զինծառայողների հետ, պարզաբանվել նրանց իրավունքների իրացման հնարավորությունները:

Այցի շրջանակներում հանդիպում են եղել նաև Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի և Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի ղեկավար անձնակազմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են զինծառայողների առողջական վիճակի, պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու, բուժման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև ռազմաբժշկական փորձաքննությանն առնչվող հարցեր:

Այցի արդյունքների ամփոփումից հետո համապատասխան գրություններ կհասցեագրվեն Պաշտպանության նախարարություն:

Ըստ թեմայի

Ադրբեջանը թիրախի տակ է առել Հայաստանի սահմանամերձ գյուղերը. օմբուդսմեն
Հանդիպում Մայրապետյանի հետ. ինչի մասին են խոսել օմբուդսմենն ու կալանավորված գործարարը