Հայաստան
© Photo : press office of the Union of "Yerkrapah"

Մանվել Գրիգորյանի կնոջ եղբայրը որոշել է պատգամավոր դառնալ. «Հրապարակ»

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

Գեներալ Մանվելի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը պատգամավորության թեկնածու է։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Պարբերականը հիշեցնում է, որ Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ ցուցակով առաջադրվել։

«Մենքը» Արամ Սարգսյանի «Հանրապետություն» և Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների դաշինքն է:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նախատեսված է դեկտեմբերի 9-ին։

ԱԺ ընտրություններին ընդառաջ. ուղեցույց ընտրողների համար

ԱԺ ընտրություններին ընդառաջ. ուղեցույց ընտրողների համար

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանի ավտոտնակի մի քանի ավտոմեքենաները «Հայֆիլմին» էին պատկանում
Արխիվային ժապավեններն այրում էին հանուն արծաթի. անհավանական գողություններ «Հայֆիլմից»
Գեներալ Մանվելի փաստաբանը պատմեց` որտեղ և ումից են գնվել «Հայֆիլմին» վերագրվող մեքենաները
Մանվել Գրիգորյանի կալանքը փոխելու միջնորդությամբ հանդես գալու մտադրություն չունենք. ՀՔԾ