Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Շարմազանովը գտել է Փաշինյանի շաբաթօրյա քայլերթի բացատրությունը

Ստանալ կարճ հղումը

ՀՀԿ խոսնակը կարծում է, որ քայլելը Փաշինյանի մոտ ավելի լավ է ստացվում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի – Sputnik. Կառավարության անդամների մոտ ավելի լավ ստացվում է քայլելն ու միտինգներ անելը, քան տնտեսությունը զարգացնելն ու աշխատատեղեր ստեղծելը։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարած առաջիկա քայլերթին, ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ում մոտ ինչ լավ ստացվում է, նա պետք է դրանով զբաղվի։ Հավանաբար պարոն վարչապետն էլ հասկացավ, որ իր մոտ տնտեսություն զարգացնելը, երկիր կառավարելը վատ է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում, ու որոշեց զբաղվել իր հարազատ գործով՝ քայլերթեր կազմակերպելով»,- ասաց նա։

Հարցին, թե ինչն է ՀՀԿ-ի մոտ լավ ստացվում, Շարմազանովը չպատասխանեց՝ ասելով, որ պատասխանը կտա ժամանակը։

Հիշեցնենք` երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նոյեմբերի 24-ին մեծ երթ է անցկացնելու։

Ըստ թեմայի

Հնարավոր է` ՀՀԿ–ն ինքը «սևերի» և «սպիտակների» բաժանում նախաձեռնի. քաղտեխնոլոգ
Առաջինը ՀՀԿ-ն է. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց ԱԺ ընտրությանը մասնակցող ուժերին
ՀՀԿ–ն նախկինում ինչ–որ չէր հիշում ԼԳԲՏ համայնքի մասին. Փաշինյան
Փաշինյանը Գեղարքունիքում ակնհայտորեն զբաղվում էր նախընտրական քարոզչությամբ. ՀՀԿ