Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

ԱՊՀ դիտորդների ղեկավարը Հայաստանի ապրիլյան դեպքերը հեղափոխություն չի համարում

Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018

ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդների առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան խոսել է այս տարվա ապրիլին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Հայաստանում 2018թ–ի ապրիլ–մայիսին տեղի ունեցած իրադարձությունները հեղափոխություն չեն, դա իշխանության խաղաղ փոխանցում է։ Այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ արտահերթ ընտրություններում ԱՊՀ դիտորդական առաքելության շտաբի ղեկավար Եվգենի Սլոբոդան։

«Ես նման բառ չգիտեմ ` «հեղափոխություն»։ Ի՞նչ հեղափոխություն։ Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում ապրիլին և մայիսին, պետության ներքին գործն է եղել։ Եղել են քաղաքական կուսակցությունների հայտարարություններ, ամեն ինչ հանգիստ է անցել։ Դա խաղաղ իշխանափոխություն է», – ասաց Սլոբոդան։

Նա նշեց, որ դեռ վաղ է գնահատել գալիք ընտրությունները։ Առաջին գնահատականներին պետք է սպասել քվեարկության օրը` կեսգիշերից հետո, այսինքն արդեն դեկտեմբերի 10–ին։

Հայաստանում դիտորդական առաքելության մասնակցությունը հաստատել են Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի ներկայացուցիչները։

«Մենք նյութեր ենք սպասում Ուզբեկստանից, հնարավոր է` ներկայացուցիչներ լինեն Մոլդովայից։ Ուկրաինայից և Ադրբեջանից դիտորդներ չեն լինի», – ասաց Սլոբոդան։

Նրա խոսքով` նպատակը մեկն է` ապահովել ընտրությունների թափանցիկությունը, որպեսզի դրանք անցնեն հանգիստ և օրենսդրությանը համապատասխան։

«Մենք ամեն կերպ կաջակցենք ազատ և ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը», –ասաց Սլոբոդան։

Նա նշեց, որ հավատարմագրումն ավարտվում է նոյեմբերի 24–ին, սակայն, ամենայն հավանականությամբ, ընտրություններին ներկա կլինի 70-72 դիտորդ։

Դա բավական է` հաշվի առնելով Հայաստանի մասշտաբները։ Օրինակ` անցած տարվա ընտրություններին մասնակցել են 76 մարդ, որոնք ապահովել են հսկողությունը 13 մարզում և 38 ընտրատեղամասում։

«Առավել ևս, որ առաքելության կազմում ընդգրկված են լավ պատրաստված դիտորդներ։ Պետդումայի պատգամավորներ են, տարբեր մակարդակների ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ` սկսած ԿԸՀ նախագահներից և վերջացրած ԱՊՀ ԿԸՀ աշխատակազմերի աշխատակիցներով», – ասաց նա։

ԱՊՀ 70 դիտորդներից մոտ 20–ը երկարաժամկետ դիտում կիրականացնեն։ Նրանք կլինեն դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Գործադիր կոմիտեի, ԿԸՀ աշխատակիցներ, ինչպես նաև ԱՊՀ Խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ։

Ըստ թեմայի

«Նիկոլ, վարչապետ» կարգախոսը չի ընդունվել. ի՞նչ կարգախոսով ընտրության կգնա «Իմ քայլը»
Գալստյան.«Նախընտրական քարոզարշավը սկսվել է շատ ավելի շուտ, քան հիմա է»
Առաջինը ՀՀԿ-ն է. ԿԸՀ-ն համարներ տրամադրեց ԱԺ ընտրությանը մասնակցող ուժերին
Հանրապետականը բացահայտեց իր կարգախոսը