Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Ի՞նչ գրքեր է պատրաստվում կարդալ Նիկոլ Փաշինյանը. լուսանկար

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը դատարկաձեռն դուրս չի եկել գրախանութից։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 5 գիրք է գնել։ Այս մասին նա գրել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«Մտա գրախանութ և գնեցի հետաքրքիր գրքեր: Երեկոյան ընթերցանության հայեցակարգի շրջանակներում»,– նշել է նա։

Փաշինյանը հրապարակել է նաև մի լուսանկար, որում պատկերված են Տարոն Աճեմօղլուի և Ջեյմս Ա. Ռոբինսոնի «Ինչու են ձախողվում պետությունները, Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», Նորայր Սարգսյանի «Չինական պատ», Արթուր Մեսրոպյանի «Թռչող տունը», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» գրքերը։

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը խոսել է հիփոթեքային վարկերի մասին
Փաշինյանը հայտնեց` քանի նախարարություն կունենա ՀՀ կառավարությունը
Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը վանաձորցիների համար աշխատատեղեր է գտել