Հայաստան
© Photo : press office of the MoD of RA

Հայաստան է ժամանել Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը

Ստանալ կարճ հղումը

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են համագործակցել ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Աշխատանքային այցով մարտի 10-ից 13-ը Երևան է ժամանել ՌԴ զինված ուժերի ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովի գլխավորված պատվիրակությունը։ Նա Հայաստան է եկել երկկողմ քննարկումներին մասնակցելու նպատակով:

© Photo : press office of the MoD of RA
Իգոր Կիրիլովին ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կիրիլովին այսօր ընդունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական անվտանգության հարցեր, ինչպես նաև վերոնշյալ ուղղությամբ հայ-ռուսական համագործակցության ներկա իրավիճակը և համատեղ գործունեության հեռանկարները:

Ըստ թեմայի

Տոնոյան.« Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություն, որը չի փոխվել տասնյակ տարիներ»
Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցվեն չմիջամտելու սկզբունքով
Ռուսաստանի հետ բիզնես. հայկական չիրն ավելի՞ է քաղցրացել «թավշյա հեղափոխությունից» հետո
Ռուսաստանի հետ մի շարք կարևոր արդյունաբերական նախագծեր ենք քննարկում. Փաշինյան