Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Դատական համակարգում լուրջ սկանդալ է հասունանում. «Ժողովուրդ»

Ստանալ կարճ հղումը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի լիազորությունները դադարեցնելու պահանջով դատավորներ են դիմել դատարան։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը որոշում է կայացրել ՀՀ վճռաբեկ դատարանի 11 դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար դիմում ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ): Եվ հի¬մա ԲԴԽ-ն պետք է համապատասխան որոշում կայացնի: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներն էլ քննարկել են ինքնապաշտպանվելու հնարավորությունները:

«Մասնավորապես, դատավորներ Կարինե Պետրոսյանը և Ալեքսեյ Սուքոյանը դիմել են Վճռաբեկ դատարան ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու պահանջով, սակայն այդ դիմումը դեռ վարույթ չի ընդունվել»,– գրում է թերթը:

Եվ ահա, ըստ պարբերականին հասած լուրերի, քաղաքացիական պալատի դատավորները ներքին խոսակցության ժամանակ ասել են՝ եթե ԲԴԽ-ն իրենց կարգապահական պատասխանատվության կանչի, իրենք էլ կբավարարեն դատավորների դիմումն ու Գագիկ Հարությունյանի լիազորությունները դադարեցնելու որոշում կկայացնեն։

Նշենք, որ Գագիկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ է ընտրվել 2018 թվականի մարտին։

 

Ըստ թեմայի

Դավիթ Սանասարյանը դիմել է Վարչական դատարան
Հայաստանի դատական համակարգի «սև խոռոչները», կամ ինչ փոխվեց թավշյա հեղափոխությունից հետո