Հայաստան
© Sputnik / Nana Martirosyan

Ինչու Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարել. «Ժողովուրդ»

Ստանալ կարճ հղումը

Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում աշխատավարձերի ուշացման խնդիր չի եղել։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. ՀՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից մինչև հիմա չի վճարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը: Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ընդ որում, խոսքը երեք աշխատակցի աշխատավարձի մասին է: Ի դեպ, կառավարությունը Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չէր վճարել, փոխարենը մյուս երկու պաշտոնաթող նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գրասենյակների դեպքում նման խնդիր չէր եղել, և այնտեղ բոլորը ստացել էին իրենց գումարը»,–գրում է թերթը։

Երեկ ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը խնդրի առնչությամբ թերթի հարցմանն ի պատասխան ասել է, որ կա ձեռք բերված պայմանավորվածություն, որ հարցը շուտով կկարգավորվի. «Խնդիր կա, սակայն դա զուտ տեխնիկական է»:

Հարցին` խնդիրը կարգավորվելու դեպքում մի քանի ամսվա աշխատավարձե՞ր են փոխանցվելու, Ավագյանը պատասխանել է, որ ամեն դեպքում պայմանավորվածությունն այդպիսին է:

Ըստ թեմայի

Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է փաստաբանի օգնությունից
Լևոն Տեր–Պետրոսյանը հարցաքննվել է
Շարմազանով. «Մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է»