Հայաստան
official site of the President of RA

Արմեն Սարգսյանը ներկա է եղել Ճրագալույցի պատարագին. լուսանկարներ

Ստանալ կարճ հղումը

ՀՀ նախագահը Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ եկեղեցի է այցելել։

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է եղել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին: Նախագահն այցելել է Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցի։ Նրա լուսանկարները հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում և Instagram-ում։

Հենց Ճրագալույցի պատարագով էլ սկսվում է Սուրբ Հարության տոնը:

Արմեն Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Քրիստոսի հրաշափառ հարության տոնի առթիվ։ «Իր նշանակությամբ և ընդգրկումով Սուրբ Հարության խորհուրդն ավելին է, քան եկեղեցական տոնը: Այն յուրովի է համախմբում մեզ, ոգևորում և զորացնում բոլորիս, վերածնում, նորոգում և ամրապնդում հավատը սեփական ուժերի հանդեպ, նոր հույսեր պարգևում վաղվա օրվա հանդեպ»,–ասել է նախագահը:

Սուրբ Հարության տոնն այս տարի Հայ առաքելական եկեղեցին նշում է ապրիլի 21–ին։

Ըստ թեմայի

Զատկի համեղ հայկական սեղան
Ինչպե՞ս պատրաստվել Զատկի տոնին և ինչպե՞ս նշել այն
Ձկան ուտեստ սուրբ Զատկին՝ գլխավոր խոհարարից
Զատկի տոնական սեղանի մոտ հավատացյալները պետք է հավաքվեն շաբաթ երեկոյան