Հայաստան
© Photo : Public domain/ Wikistreet

Դիլիջանի թունելը փակ է լինելու

Ստանալ կարճ հղումը

Շինարարական աշխատանքներով պայմանավորված ժամանակավորապես փակ է լինելու Դիլիջանի թունելը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Դիլիջանի թունելում իրականացվելու են աշխատանքներ, ինչի հետևանքով թունելը մայիսի 8-ին ժամը 11:00-ից մինչև 17:00-ն փակ է լինելու: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Շինարարական աշխատանքների հետևանքով 2018 թ.-ի հունիսի 30-ից սկսած դեռևս փակ է նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի Վայք քաղաքին հարակից հատվածի մի ուղղությունը։

Շուրջ 200 մ ճանապարհը միակողմանի բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՀՀ տարածքում մնացած բոլոր ավտոճանապարհներն այս պահի դրությամբ անցանելի են:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: