Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

Տնօրեններին չեն ստիպում աշխատանքից դուրս գալ. նախարարությունը հերքում է

Ստանալ կարճ հղումը

Կրթության և գիտության նախարարությունը հերքում է թերթերից մեկի հրապարակած տեղեկությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Դպրոցների տնօրեններին աշխատանքից ազատելու ԿԳ նախարարի հրահանգի մասին մամուլում տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը։

«Հարկ ենք համարում ընդգծել, որ նման երևույթները ուղղակի տեղ չունեն ԿԳ նախարարության աշխատանքի գործիքակազմում, և կրթական համակարգում աշխատող արհեստավարժ մասնագետը շարունակելու է իր աշխատանքը, ինչի մասին է վկայում նաև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության որդեգրած աշխատաոճը»,– գրել է նա։

Հիշեցնենք` «Ժամանակ» օրաթերթն այսօր հրապարակված «Հրահանգ» վերտառությամբ հոդվածում գրել էր, որ մարզային դպրոցներում Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հրահանգով տնօրեններին ստիպում են աշխատանքից դուրս գալու դիմումներ գրել։

Ըստ թեմայի

Համակարգը թափանցիկ է, և ծնողն այլևս դպրոցի տնօրենից չի լսի ավանդական «տեղ չկան». Պողոսյան
Կրկին չարաշահումներ են բացահայտվել. Եղվարդի դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Դպրոցների տնօրենները վիրավորված են. ինչո՞ւ չեն մասնակցել Քաղաքացու օրվա միջոցառումներին
Այդ ժամանակներն անցել են. Պապիկյանը` դպրոցի տնօրեններին զանգել–«հարցաքննելու» մասին
Արթուր Ալեքսանյանի անվան նոր դպրոց կառուցելու համար կհատկացվի 480 մլն դրամ
Երևանի ավագանին անվանափոխեց Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը