Հայաստան
© Sputnik /

ԱԱԾ–ից անհետացած փաստաթղթերի փաստով քրեական գործ կհարուցվի. նոր մանրամասներ

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետն ԱԺ—ում առավել մանրամասն է անդրադարձել ԱԱԾ–ում իրականացվող ծառայողական քննության մասին ասուլիսում իր հայտնած տեղեկություններին։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Հայաստանի նոր իշխանությունները պետական փաստաթղթերի ոչնչացման փաստը հայտնաբերել են մեկ տարի առաջ` իշխանափոխությունից հետո։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` առավել հանգամանալից ներկայացնելով ժամեր առաջ մամուլի ասուլիսում արված իր հայտարարությունը։

«Նույնիսկ ճիշտ չէ ասել` ոչնչացվել են, ավելի ճիշտ կլինի ասել տեղում չեն։ Կարող է վառվել են, կարող է ոչնչացվել են, կարող է գողացվել են»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ այժմ ծառայողական քննություն է ընթանում, բայց առաջիկայում, ամենայն հավանականությամբ, քրեական գործ կհարուցվի և հանրությանը որոշակի տեղեկություններ կհայտնեն։ Այս պահին ԱԱԾ–ն և Փաշինյանն այլ տվյալներ չեն հայտնում։

Նրա խոսքով`  անհետացած փաստաթղթերը հիմնականում վերաբերել են մարտի 1-ին և ընդգրկել փաստերի ու անձանց լայն շրջանակ։

Հիշեցնենք` այսօր մամուլի ասուլիսի ժամանակ, Փաշինյանն ասել էր, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ Ազգային անվտանգության ծառայությունից նյութեր են ոչնչացրել։

 

Ըստ թեմայի

Ընդդիմադիր հզոր ուժերը շուտով մարտահրավեր կնետեն Փաշինյանին. Քոչարյանը հարցազրույց է տվել
«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին խոսելիս` Փաշինյանը հասավ իմպոտենցիայի դեպքերին
Տնօրեններին չեն ստիպում աշխատանքից դուրս գալ. նախարարությունը հերքում է