Հայաստան
© Photo : provided by Alexey Sandikov

Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններին առաջին անգամ հրավիրել են ԱԺ

Ստանալ կարճ հղումը

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Մեծ հայրենականի վետերաններն այցելել են խորհրդարան։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությամբ մայիսի 8-ին խորհրդարան են այցելել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մի խումբ վետերաններ:

Ֆաշիզմի դեմ պատերազմում իրենց մեծ ներդրումն ունեցած նախկին մարտիկները շրջել են խորհրդարանում, ծանոթացել խորհրդարանական անցուդարձին, հետևել հերթական նիստի աշխատանքին:

Նիստը վարող ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանն ու պատգամավորները ջերմորեն ողջունել են նրանց:

Այնուհետև խորհրդարանի Կարմիր սրահում՝ թեյի սեղանի շուրջ, վետերանների հետ են հանդիպել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

© Photo : provided by Alexey Sandikov
Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններն ԱԺ–ում

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ալեն Սիմոնյանը կարևորել է 1941-45թթ. Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում նրանց ունեցած մեծ դերն ու նշանակությունը, մաղթել քաջառողջություն:

«Գլուխ եմ խոնարհում եմ ձեր արածի առջև»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Մայիսյան տոների կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին շնորհավորել և նրանց հետ լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Գոռ Գևորգյանը, Շիրակ Թորոսյանը, Վահագն Թևոսյանը և Վահե Հովհաննիսյանը:

© Photo : provided by Alexey Sandikov
Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններն ԱԺ–ում
© Photo : provided by Alexey Sandikov
Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններն ԱԺ–ում
© Photo : provided by Alexey Sandikov
Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերաններն ԱԺ–ում

Հյուրերի անունից շնորհակալական խոսք է ասել Հայաստանի վետերանների միավորման նախագահ Սիմոն Եսայանը:

Մասնակիցներին հանձնել են հուշանվերներ:

Ըստ թեմայի

Հայը, ռուսն ու թաթարը. Նյուրնբերգում գտել են Մեծ հայրենականում անհետ կորածների աճյունները
Տոնոյանը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ
Հայաստանի և Արցախի ո՞ր քաղաքներում է անցկացվելու «Անմահ գնդի» երթը
Հայաստանը չափազանց շատ բան է արել ֆաշիզմի դեմ հաղթանակի համար, որպեսզի մոռանա․ Մելքումյան