Հայաստան
© Photo / official site of the President of RA.

«Իմ քայլի» պատգամավորների և նախարարի փակ հանդիպումը թեժ է անցել. «Ժողովուրդ»

Ստանալ կարճ հղումը

Թերթը գրում է, որ Ազգային ժողովի պատգամավորների «տղայական» թևն անդրդվելի է մնացել Ստամբուլյան կոնվենցիայի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության և ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի փակ հանդիպումը, որը նվիրված է եղել Ստամբուլյան կոնվենցիային, բավական թեժ է անցել։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Գաղտնիք չէ, որ այդ կոնվենցիայի վավերացման գործընթացի հետ կապված իշխանական բուրգում լուրջ ճաքեր են առաջացել։ Եվ պատգամավորների մի թևը չի էլ թաքցնում, որ դեմ է նախագծին, և որոշել են՝ կա՛մ չեն մասնակցելու քվեարկությանը, կա՛մ ուղղակի դեմ են քվեարկելու։ Երեկ նախարարի հետ հանդիպման ժամանակ պատգամավորների այդ հատվածը բացահայտ կերպով հայտնել է իր անհամաձայնությունը»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` որքան էլ նախարարը փորձել է բացատրել, ներկայացնել, սակայն պատգամավորների «տղայական» թևն անդրդվելի է մնացել, և նույնիսկ հորդորել են նախարարին հանել դա օրակարգից։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը ևս նրանց թվում է եղել և «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կեղծ օրակարգ է որակել այն՝ ընդգծելով, որ կոնվենցիայի՝ խորհրդարան բերվելու դեպքում ինքը, հավանաբար, դեմ կքվեարկի։

Բադալյան. «Ստամբուլյան կոնվենցիան PR զենք է իշխանության և ընդդիմության համար»

Հիշեցնենք` Ստամբուլի կոնվենցիան (կամ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան») կնքվել է 2011թ.–ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում։ Եվրոպայի խորհրդի անդամ 47 պետություններից կոնվենցիան վավերացրել են 34-ը, ստորագրել` 11-ը, այդ թվում՝ Հայաստանը։ Ռուսաստանը և Ադրբեջանը չեն ստորագրել այն, իսկ Բուլղարիան կոնվենցիան հակասահմանադրական է ճանաչել։

Միասեռ ամուսնությունից մինչև ծառայությունից խուսափել. Ստամբուլյան կոնվենցիայի վտանգները

Ըստ թեմայի

Ինչպես կարձագանքի Փաշինյանը. տնաքանդ կոնվենցիա՞, թե՞ քաղաքական օրակարգի գրավիչ հարց
Բադալյան. «Ստամբուլյան կոնվենցիան PR զենք է իշխանության և ընդդիմության համար»
Զոհրաբյան. «Մեր կոչը վարչապետին, ՍԴ-ին, ԱԺ-ին՝ մերժել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը»