Հայաստան
© Sputnik / Andranik Ghazaryan

Ոստիկանության նոր բացահայտումը. ընկերությունը 95 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը

Ստանալ կարճ հղումը

Հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունն առանց հատուկ թույլատվության իրականացրել է օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հանքարդյունաբերությամբ զբաղվող մի ընկերություն օրենքի խախտմամբ գործունեություն է ծավալել` պետությանը պատճառելով ավելի քան 95 միլիոն դրամ։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Գնդեվազի նախկին ղեկավարի «քաջագործություններից» նոր դրվագներ են բացահայտվել

«Պարզվել է, որ 2013թ․ մարտին հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունը ձեռք է բերել մեկ այլ ընկերության հանքարդյունաբերական սարքավորումները։ Ընկերությանն է փոխանցվել նաև Արարատի մարզի Ավշար համայնքի վարչական տարածքում գտնվող, ենթավարձակալված, ընդհանուր 10 հեկտար տարածքը, որն այդ ժամանակ գտնվել է գործունեություն ծավալելու համար լիցենզիա ստանալու գործընթացում»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ընկերությունը նման պայմաններում 2013թ․ մարտից 2016թ․ մարտն ընկած ժամանակահատվածում կազմակերպել և իրականացրել է հանքարդյունաբերական ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։ Այդ ընթացքում արդյունահանվել է 2649,6 քմ մակերեսով՝ 9717,9 խմ ծավալով տրավերտինի հանքաքար, որից շուրջ 9379,7 խմ-ն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթավորման՝ կանխիկ եղանակով իրացվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն:

Կեղծ բժշկական փաստաթղթերով ու կաշառքով ազատվել են զինծառայությունից. ԱԱԾ բացահայտումը

Ըստ թեմայի

Քննչական կոմիտեն վերականգնել է պետությանը պատճառված ավելի քան 825 միլիոն դրամ վնասը
ՊՆ–ն հողատարածքը վաճառել է շուկայականից ցածր գնով` պետությանը պատճառելով 51 մլն դրամի վնաս
Գնդեվազի նախկին գյուղապետը միլիոնների վնաս է պատճառել պետությանը
Զինդատախազությունը պետությանը պատճառած մոտ 9.7 մլրդ դրամի վնաս է բացահայտել
Պետությանը պատճառված 110,5 մլրդ դրամի վնասից 30 մլն–ը վերադարձվել է բյուջե. նոր տվյալներ