Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«Սիրում եմ Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները». Պիոտրովսկի

Ստանալ կարճ հղումը

Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին շնորհակալություն է հայտնել իրեն շնորհված Երևանի պատվավոր քաղաքացու կոչման համար։ Հայկական արմատներով հանրահայտ արևելագետը հիշել է Երևանի` իր համար ամենահարազատ վայրերը։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի արևելագետ, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին շոյվել է Երևանի ավագանու որոշումից և շնորհակալություն հայտնել Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանանալու համար։ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Պիոտրովսկու ուղերձը հրապարակել է Facebook–ում։

«Ես զգացված եմ, երջանիկ և շոյված: Սա հսկայական պատիվ է, որը կուրախացներ իմ մայրիկին, հայրիկին ու բոլոր այն հրաշալի երևանցիներին, որոնց հետ կյանքիս ընթացքում երջանկություն եմ ունեցել շփվելու, բոլոր Ջանփոլադյաններին ու Տեր-Պողոսովներին»,– գրել է Պիոտրոսվկին։

Նա շնորհակալություն է հայտնել ոչ միայն իր, այլև հանգուցյալ մոր` Հռիփսիմե Ջանփոլադյանի անունից` միաժամանակ իր անկեղծ սերը հայտնելով Երևանին։

«Ես սիրում եմ Կարմիր Բլուրի ու Էրեբունու Երևանը, Ալեքսանդր Թամանյանի ու Մարտիրոս Սարյանի Երևանը և շատ եմ սիրում Երևանը, որն արդեն չկա՝ Հին Բաղնիքի մոտի փողոցները, որտեղ մեր տունն էր և որտեղ այսօր հուշատախտակ կա` ի պատիվ Բորիս Բորիսովիչ Պիոտրովսկու, որին «հայ ժողովրդի փեսա» էին անվանում»,– նշել է Պիոտրովսկին:

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկով Երևանի ավագանին այսօր որոշեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել Միխայիլ Պիոտրովսկուն:

Երվանդ Մանարյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Ըստ թեմայի

«Արգիշտի առաջին» հուշամեդալ` Էրմիտաժի գլխավոր տնօրենին
Միխայիլ Պիոտրովսկի. «Հայրս սիրում էր նարդի խաղալ Երևանի տան բակում»
«Սանկտ Պետերբուրգը Ռուսաստանի հայերի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի». Փաշինյան
Հայի հյուրընկալություն, որ գիտության զարգացմանն է նպաստել. Բորիս Պիոտրովսկու երկաթե լեդին