Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan

Հայաստանում ընթանում է 5–րդ հայ–ռուսական առողջապահական համաժողովը

Ստանալ կարճ հղումը

Երևանում կազմակերպված համաժողովին մասնակցում են Ռուսաստանի առողջապահության նախարարության առանցքային բաժինների ղեկավարները, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանում մեկնարկել է հայ–ռուսական առողջապահական ամենամյա համաժողովը։ Երկու երկրի փորձագետները կքննարկեն հասարակական առողջության, հակամիկրոբային ռեզիստենտության (հակաբիոտիկների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա` խմբ.) հետ կապված հարցեր, ինչպես նաև կքննարկեն առողջապահության և կենսաբժշկության ոլորտի նորարարությունները։

Ռուասաստանի առողջապահության փոխնախարար Տատյանա Սեմյոնովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ռուսաստանից ժամանել են ոչ միայն գերատեսչության առանցքային բաժինների ներկայացուցիչները, այլ նաև գիտական և կրթական հաստատությունների առաջատար մասնագետները` իրենց մշակումներով և ձեռքբերումներով։ Նրանք պատրաստ են իրենց գիտելիքները փոխանցել Հայաստանի գործընկերներին և ծանոթանալ նրանց աշխատանքի փորձին։

«Համաժողովը կարևոր խթան կհաղորդի երկկողմ հարաբերություններին։ Կարևոր է ունենալ համախմբված մարտավարություն կենսանվտանգության հարցերում, քննարկել կենսաբժշկության ոլորտում աշխատելու հարցերը, ոսկրածուծի և ցողունային բջիջների հետ կապված թեմաները», – ասաց նա։

© Sputnik / Aram Nersesyan
Տատյանա Սեմյոնովան ու Անահիտ Ավանեսյանը

 

Հայաստանի առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են ընդհանուր խնդիրները քննարկելու և մյուս երկրների փորձն ուսումնասիրելու համար։ Նա կարծում է, որ համաժողովը կարող է ավելի խորացնել ու կապեր հաստատել բժշկության ոլորտում։ Ավանեսյանի խոսքով` քննարկվում է հարցերի լայն շրջանակ, և մշակվում են տարբեր հիվանդությունների դեմ պայքարի միասնական ռազմավարություններ։

«Անցած տարի քննարկվել են ուռուցքաբանական խնդիրներ, և համաժողովից հետո ավելի սերտ համագործակցություն է հաստատվել, փորձագետները սկսել են ավելի համախմբված աշխատել, և փորձի փոխանակումն ավելի արդյունավետ է դարձել», – ասաց նա։

Հիշեցնենք` հայ–ռուսական առողջապահական համաժողովն առաջին անգամ անցկացվել է 2014թ–ի նոյեմբերի 7–ին Երևանում, դրան մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան։ Դրանից հետո ամեն տարի համաժողովն անցկացվում է Ռուսաստանում կամ Հայաստանում, քննարկում են առողջապահության ոլորտի տարբեր թեմաներ։

Գրիպի սեզոնը սկսվել է. ի՞նչ են կանխատեսել մասնագետները

 

Ըստ թեմայի

Հայաստանում համընդհանուր բուժապահովագրման մոդելն արդեն ընտրված է. մանրամասներ
Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել
Գրիգորյան. «Շարժական կլինիկայի ծառայությունները հնարավորինս կմոտեցվեն շահառուներին»