Հայաստան
© Photo : official site of the Investigative Committee of RA

Խնջույքի ժամանակ վիրավորական արտահայտություն չի հնչել. ՔԿ–ն հերքում է լուրը

Ստանալ կարճ հղումը

Քննչական կոմիտեն հաստատում է, որ խնջույք եղել է, Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահներն էլ ներկա են եղել այդ խնջույքին, բայց հերքում է տեղեկության դրվագները։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Քննչական կոմիտեի 5-ամյակին նվիրված խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն չի հնչել։ Այս մասին հայտնում է ՔԿ–ն` հերքելով «Փաստ» օրաթերթում հրապարակված լուրը։

Թերթն այսօրվա համարում գրել էր, որ հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ. «Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել է հեռացնել աշխատանքից: Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»:

ԱԱԾ-ում ոչնչացված փաստաթղթերը վերականգնվել են. «Ժողովուրդ»

«Հայտնում ենք, որ խնջույքի ժամանակ որևէ վիրավորական արտահայտություն Քննչական կոմիտեի որևէ ծառայողի, ոչ էլ գործընկեր կառույցների ներկայացուցիչների հասցեին չի հնչել: Նշենք, որ խնջույքին ՀՀ վարչապետի արարողակարգից որևէ անձ չի մասնակցել, հետևաբար նյութում տեղ գտած տեղեկատվությունը, թե ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նրանց հետ, հորինվածք է»,– նշված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ:

Թերթը գրել էր նաև, որ խնջույքին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, որոնք հեռացել են և երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում:

«Ինչ վերաբերվում է Ռուսաստանի և Բելառուսի քննչական կոմիտեների նախագահների՝ խնջույքից հեռանալու մասին լուրին, ապա նշենք, որ երկու գերատեսչության ղեկավարները միջոցառմանը մասնակցել են մինչև դրա ավարտը, այնուհետ գիշերել են «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցային համալիրում, ինչը հնարավոր է ճշտել նաև հիշյալ հյուրանոցից»,– թերթի հրապարակման այդ դրվագին պատասխանել է ՔԿ–ն:

Քննչական կոմիտեն կոչ է արել զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ հնչեցնելուց:

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թափանցիկ իշխանության գաղտնի աշխատավարձերը

Ըստ թեմայի

Է՛լ դատախազի որդի, է՛լ քաղաքապետի կին, է՛լ մտերիմ. ովքեր են 12 տարի առաջ հողերի տիրացել
Հողերը կան, փողերը` ոչ. նախկին պաշտոնյաները շարունակում են չվճարել պետական հողերի դիմաց
Ի՞նչ է կատարվել իրականում. Կարապետյանը բացատրում է աշխատավարձերի գաղտնի բարձրացումը