Հայաստան
© Sputnik / Aram Nersesyan ,

Կան մարդիկ, որոնք պատրաստ են Գագիկ Խաչատրյանի համար վճարել 230 մլն դրամ գրավը. պաշտպան

Ստանալ կարճ հղումը

Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանը կարծում է, որ նախկին պաշտոնյայի դեմ գործողություններում կան քաղաքական տարրեր։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գույքի վրա կալանք է դրվել, սակայն կան մարդիկ, որոնք պատրաստ են վճարել` նրան ազատ արձակելու գրավի համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Գրավի միջնորդության համար գումարը պարտադիր չէ, որ անձամբ Խաչատրյանը վճարի։ Ցանկացած անձ կարող է մեկ ուրիշի փոխարեն վճարել։ Կան անձինք, որոնք պատրաստակամ են վճարել Խաչատրյանի ազատ արձակման համար գրավի գումարը»,–ասաց նա` նշելով, որ չի կարող ասել, թե ովքեր են համաձայնել վճարել Խաչատրյանի գրավի` 200 մլն դրամից ավել գումարը։

Սարգսյանը նշեց նաև, որ ինչքան էլ չուզեն ասել, որ Խաչատրյանի կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, սակայն նրա դեմ հարուցված քրգործի ընթացքը ցույց է տալիս, որ կան քաղաքական տարրեր։

Հիշեցնենք` նախկին պաշտոնյան ձերբակալվել էր օգոստոսի 27-ին` իրեն պատկանող տարածքներում ԱԱԾ–ի կատարած խուզարկությունից հետո։ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություններ են իրականացվել ինչպես այս, այնպես էլ 2019–ի փետրվարի 2-ին հարուցված քրեական գործի շրջանակներում։

Արսեն Բաբայանի կալանքի միջնորդության մասին փաստաբանները պաշտոնապես չեն ծանուցվել

Խուզարկություններ էին կատարվել նաև Գագիկ Խաչատրյանի հետ փոխկապակցված անձանց առանձնատներում և բնակարաններում, այդ թվում Խաչատրյանի եղբորորդու` Կարեն Խաչատրյանի տանը։ Նա, ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ղեկավարման տարիներին ևս պաշտոնավարել է ՊԵԿ–ում:

Ինչու է Արա Վարդանյանը կրկին կալանավորվել. ԱԱԾ–ի հայտարարությունը

Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը): Քրեական գործով պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը վերականգնվել է:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր ավարտեց Խաչատրյանի խափանման միջոցի քննության հարցը և իր որոշումը կհայտնի վաղը` հոկտեմբերի 24-ին։

Կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարարը. ՔԿ

Ըստ թեմայի

Լեգե՞նդ, թե՞ իրականություն. ինչ է հայտնի Գագիկ Խաչատրյանի ունեցվածքի մասին
Գագիկ Խաչատրյանի դեմ քրգործով 800 միլիոն դրամի վերականգնում է եղել. մանրամասներ
Գագիկ Խաչատրյանը մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունի. պաշտպան
Գագիկ Խաչատրյանին հիվանդանոցից տեղափոխել են կալանավայր