Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

«Ես թոշակի եմ անցել, յան տվեք». Սամվել Ալեքսանյանը խուսափեց լրագրողներից

Ստանալ կարճ հղումը

Ալեքսանյանը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ է հայտնվել հանրության առաջ, բայց տեսնելով լրագրողներին` հրաժարվել է խոսել անգամ հաճելի թեմաներից։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Խոշոր գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր հրաժարվեց զրուցել լրագրողների հետ։

Ալեքսանյանը Հայաստանի խոշորագույն առևտրային հոլդինգի սեփականատերն է։ Մինչև «թավշյա հեղափոխությունը» նա հանրապետություն շաքարավազի ներկրման մոնոպոլիստն էր։ 2018թ.–ի ապրիլ-մայիսի իշխանափոխությունից հետո Ալեքսանյանն արդեն մեկուկես տարի չի հայտնվում միջոցառումներին։ Բայց այսօր օլիգարխը ներկա էր վերանորոգված «Հաղթանակ»  բարձրավոլտ ենթակայանի բացմանը, որը Երևանի էլեկտրամատակարարման կարևոր հանգույցներից է։ Այդ 220–կիլովոլտանոց ենթակայանը վերանորոգվել է Համաշխարհային բանկի վարկի շրջանակում։

Սամվել Ալեքսանյան. «Ես կարող եմ Ղուշչյանին օգնեմ, բարեգործական նպատակով տանեմ բուժման»

Բացմանը ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը և էներգետիկայի ոլորտի պաշտոնյաներ, ինչպես նաև մի քանի խոշոր գործարարներ, այդ թվում` Սամվել Կարապետյանը («Տաշիր գրուպ» հոլդինգի սեփականատեր, «Հայաստանի էլցանցերի» կառավարիչ)։

Նշենք, որ «թավշյա հեղափոխությունից» հետո Ալեքսանյանի ձեռնարկությունները սկսել են զգալիորեն ավելի շատ հարկեր վճարել։ Այդ մասին Sputnik Արմենիան փորձեց ստանալ նրա մեկնաբանությունը։ Բայց Ալեքսանյանը հրաժարվեց խոսել նույնիսկ նման հաճելի թեմայից։

«Հերիք է, հերիք է, վե՛րջ։ Ես արդեն թոշակի եմ անցել, յան տվեք», – պատասխանեց նա և կողքի անցավ։

Մյուս լրագրողների հետ նա ավելի սակավախոս էր. շրջվելով նրանց մեջքով` նա արագ քայլեց դեպի իր մեքենան։

Մինչև իշխանափոխությունը Ալեքսանյանը բիզնեսը համատեղում էր Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավորական մանդատի հետ։ Նա վայր է դրել պատգամավորական լիազորությունները 2018թ.–ի դեկտեմբերի արտահերթ ընտրություններից հետո։

2018թ.–ի առաջին կիսամյակում նրա խոշորագույն ձեռնարկությունները բյուջե են վճարել մոտ 10 միլիարդ դրամ, իսկ 2019թ.–ի առաջին կիսամյակում` արդեն ավելի քան 13 միլիարդ։

Ալեքսանյանը Հայաստանի խոշորագույն առևտրային հոլդինգի սեփականատերն է, որը ներառում է «Երևան սիթի» սուպերմարկետները, ինչպես նաև պարենամթերքի և ալկոհոլի ներկրումը։ Նրան ենք պատկանում նաև «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը և «Ալեքս տեքստիլ» ֆաբրիկան։

Ըստ թեմայի

Սամվել Ալեքսանյանն արտոնություն ստացավ. Թուրքիայից ներմուծելը ձեռնտու է
Աղմուկ հանած քրգործում շրջանառում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանի անունը. «168 ժամ»
Սամվել Ալեքսանյանը հերքեց Սաշիկ Սարգսյանի որդու դեմ տված նախկին ցուցմունքը
Գաղտնալսումներում հոլովվում են Աղվան Հովսեփյանի և Սամվել Ալեքսանյանի անունները. ԶԼՄ