Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Քաղաքական ենթատե՞քստ. ՊԵԿ–ը ստուգումներ է անում պատգամավորի հոր ու եղբոր հյուրատանը. ԶԼՄ

Ստանալ կարճ հղումը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում չի հերքել, որ իր հորն ու եղբորը պատկանող հյուրատանը ստուգումներ են անցկացվում։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հորն ու եղբորը պատկանող օբյեկտում շուրջ 2 ամիս է՝ ՊԵԿ-ը ստուգումներ է անում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։

«Ճիշտ այն պահին է հարկայինն այցելել Սևանի ափին գտնվող հյուրատուն, երբ պատգամավորն Ամուլսարի թեմայով քննադատական կարծիք հնչեցրեց։ Կարապետյանը չի հերքել ստուգումների փաստը, սակայն բացառել է քաղաքական ենթատեքստը և հերքել, թե դա որպես մահակ է օգտագործվում իր գլխին»,– գրում է թերթը։

«Հրապարակի» հետ զրույցում Կարապետյանն ասել է, որ ստուգումներից մեկն ավարտվել է, մեկն ընթացքի մեջ է, բայց ինքը դա նորմալ գործընթաց է համարում և չի համարում քաղաքական։ Կարապետյանը հայտնել է նաև, որ միաժամանակ բոլոր օբյեկտներում են ստուգումներ սկսել, և ինքը չի գտնում, որ դա հատուկ իր գործունեությամբ է պայմանավորված։

Ֆելիքս Ցոլակյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ԱԻՆ-ում ստուգումներ իրականացնելու խնդրանքով

«Եթե միայն մեկը լիներ, ապա կասեի՝ այո»,–ասել է պատգամավորը։

Թե ինչ են հայտնաբերել ստուգումների արդյունքում, պատգամավորը տեղյակ չէ։

Փաշինյանը գոհ է ՊԵԿ-ի 1,5 տարվա աշխատանքից

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողների հետ զրույցում Կարապետյանը հայտնել էր, որ Ամուլսարի գործով «ԷԼԱՐԴ» ընկերության փորձաքննության եզրակացությունը կարդացել է և գտնում է, որ շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում հանքի շահագործումը թույլ տալ։ Մասնավորապես, ըստ Վարազդատ Կարապետյանի, հաշվետվության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում հանքի շահագործումը թույլատրելի չէ։

«Իմ քայլի» պատգամավորները խիստ նկատողություն են ստացել. «Ժողովուրդ»

Ըստ թեմայի

«Իշխանության ներկայացուցիչներին ճամպրուկներ չեն բերվելու». նախարարը` կոռուպցիայի մասին
Մրցակցային մարմինը ստուգումներ է կատարում բենզինի, դիզվառելիքի ու ավիավառելիքի շուկաներում
Ստուգումներ սննդի կետերում և 5 հազար տոննա տեխնիկական աղ. ո՞վ է ուզում թունավորել հայերին