Հայաստան
© Sputnik / Armine Alexanyan

Բավրայի անցակետում անհայտ անձը ձիով խախտել է սահմանը. ձին վերադարձել է առանց հեծյալի

Ստանալ կարճ հղումը

Համապատասխան կառույցները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ ազգային անվտանգության ծառայության զորքերի Բավրայի սահմանապահ ուղեկալում: Սահմանապահ զորքերի ծառայողը իր վերադասին հայտնել է, որ նշված ուղեկալի պահպանվող տարածքից անհայտ անձը ձիով հատել է Հայաստանի պետական սահմանը և որոշ ժամանակ անց ձին՝ առանց ձիավորի, վերադարձել է: Այս մասին գրում է shamshyan.com–ը։

Փաստի առթիվ համապատասխան կառույցները հետաքննություն են սկսել և ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ սահմանախախտին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցենք, որ Բավրա–Նինոծմինդա ավտոճանապարհը, որը ՀՀ սահմանից տանում է դեպի Ջավախք` նորոգվում է։ Վերանորոգման աշխատանքներն ավարտին են մոտենում։ 

Փաշինյանը մեսիջ է հղել, հերթը Գախարիայինն է․ ի՞նչ սպասել Վրաստանի վարչապետի այցից

Քանի որ տրանսպորտային հաղորդակցությունը Ջավախքի հետ բարելավվելու է, ապա սահմանի այդ հատվածով ավելի շատ մարդ ելումուտ կանի։ Այժմ հայ-վրացական սահմանահատումների 70%–ն իրականացվում է «Բագրատաշեն» անցակետով։

Ջավախահայության ներկայացուցիչները բազմիցս խոսել են Բավրա–Նինոծմինդա ճանապարհը նորոգելու անհրաժեշտության մասին։ Աշխատանքների սկիզբը տարածաշրջանում մեծ աշխուժություն է առաջացրել։

Ըստ թեմայի

Մարտական պատրաստվածություն, պետական սահմանի պահպանություն. հայ-ռուսական զորավարժություններ
Ինչպես է ապահովվում ՀՀ պետական սահմանի անվտանգությունը. Sputnik-ի հյուրը Լևոն Ստեփանյանն է
ԱԱԾ–ն այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ պետական սահմանի խախտման 52 փորձ է կանխել