Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Փաշինյանի որոշմամբ՝ փրկարար ծառայությունը նոր տնօրեն ունի

Ստանալ կարճ հղումը

Հայտնի է` ով կփոխարինի Արտակ Նահապետյանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական նշանակումն է արել։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վրեժ Գաբրիելյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։

«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Վրեժ Գաբրիելյանին նշանակել փրկարար ծառայության տնօրեն»,- նշված է վարչապետի որոշման մեջ։

© Photo : ArmenPress
Վրեժ Գաբրիելյան

Հիշեցնենք, որ Փաշինյանի հոկտեմբերի 22-ի որոշմամբ Արտակ Նահապետյանն ազատվել էր Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, խոսելով Նահապետյանի աշխատանքից ազատվելու պատճառների մասին, հայտնել էր, որ նա աշխատանքի մեջ թերացել է. ամառային հրդեհների ժամանակ անտարբեր է եղել։

Ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը Փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել։

Փաշինյանն ավելորդ է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան. տեսանյութ

Վրեժ Գաբրիելյանը ծնվել է 1952 թ. հունվարի 10-ին Երևանում: 2006 թ. մարտից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ: 2007 թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում: Ներքին գործերի նախարարության ստորաբաժանումների կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության գործողություններին։ Սանկտ Պետերբուրգի էկոլոգիայի և կենսաանվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի թղթակից անդամ է։ Ամուսնացած է, ունի երկու որդի, չորս թոռ։

«Սպասեք ավելիին...». ևս մեկ պաշտոնյա աշխատանքից ազատվելու դիմում է գրել Փաշինյանին

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է առողջապահության փոխնախարարին
Նիկոլ Փաշինյանը երկու պաշտոնյայի ազատել է աշխատանքից
Փաշինյանի համար նոր ինքնաթիռ կգնե՞ն. պատասխանում է աշխատակազմի ղեկավարը