Հայաստան
© Photo : official site of the Investigative Committee of RA

Պողոս Պողոսյանի սպանության գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել

Ստանալ կարճ հղումը

Հայտնի է, թե ովքեր են հարցաքննվել 18 տարի առաջ «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով։

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի — Sputnik. 18 տարի առաջ «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով շուրջ 10 անձ է հարցաքննվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

«Հարցաքննվածների թվում են ականատես վկաներ, Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Ջոն Նյուտոնը, ազգագրագետ Գայանե Շագոյանը: Առաջիկայում կհարցաքննվի նաև Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանը»,–ասաց Հարությունյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին Դատախազությունը հայտարարել էր, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել։ Դրանց համաձայն` Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:

Որն է եղել Հայրապետովին աշխատանքից հեռացնելու գլխավոր պատճառը. «Փաստ»

Դատախազությունը չէր բացառել նաև, որ բացի Աղամալ Հարությունյանից, հանցանքի կատարմանը մասնակցել են նաև այլ անձինք։

Սթիվեն Ջոն Նյուտոնն 2001թ–ին ներկա է եղել «Առագաստ» սրճարանում կատարված սպանությանն ու իր դիմումում շարադրել որոշ փաստեր։

Ինչ վերաբերում է Աղամալ Հարությունյանին, նա 2001թ–ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահն էր, ՀՀ Ազգային անվտանգության նախարարության աշխատակից։

Սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում Պողոս Պողոսյանի սպանության համար մեղադրանք էր առաջադրվել Աղամալ Հարությունյանին։

Ըստ մեղադրանքի` ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պողոսյանի ու Հարությունյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը ընկել է, գլուխը հարվածել զուգարանի սալիկապատ հատակին և ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել: Այսինքն՝ ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:

Այս արարքի համար Հարությունյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, բայց նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, Հարությունյանի նկատմամբ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով:

Ըստ թեմայի

ՄԻԵԴ-ը ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները
Քոչարյանն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի գործով դատական նիստը չի կայացել
Վճռաբեկը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի գործով բողոքը