Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Այս տարի Իրանից, Թուրքիայից, նույնիսկ Պակիստանից բերված լոլիկ ենք կերել. «Ժողովուրդ»

Ստանալ կարճ հղումը

Գյուղատնտեսությունը մեր երկրում շարունակում է անկում ապրել, մյուս կողմից էլ ավելանում է մեծ քանակի գյուղմթերքի՝ լոլիկի, վարունգի ու կարտոֆիլի ներկրումը Հայաստան, առավելապես` Թուրքիայից:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներմուծվել 3496 տոննա լոլիկ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ներմուծված լոլիկը կազմել է ընդամենը 20 տոննա: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: 

Ո՛չ թուրքական լոլիկին. գյուղացիներն իշխանությանը հորդորում են պաշտպանել իրենց շահերը

Թերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից պարզել է, որ Իրանից ներկրվել է 693 տոննա լոլիկ, Վրաստանից` 46.1 տոննա, և հիմանական քանակը` 2756 տոննան՝ Թուրքիայից է բերվել: Լոլիկն ու կարտոֆիլը, ըստ մասնագետների՝ քիչ են մշակում, որովհետև գյուղացիները իրացման խնդիր ունեն:

«Թուրքական լոլիկները Հայաստանի ու Բելառուսի միջոցով էին Ռուսաստան հասնում». փոխնախարար

150 տոննա կարտոֆիլ, ի դեպ, ներկրվել է նույնիսկ Պակիստանից, որը աշխարհում միակ երկիրն է, որ չի ճանաչում ՀՀ-ն որպես ազատ ու ինքնիշխան պետություն: 2018թ.-ի վեց ամիսներին ՀՀ ներկրվել է 1941 տոննա կարտոֆիլ, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում 4041 տոննա, որից Բելառուսից` 471 տոննա, Իրանից` 343 տոննա, Նիդեռլանդներից` 1044 տոննա, Ռուսաստանից` 1590 տոննա:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Ըստ թեմայի

Գնդակի վերածված ժամանակակից լոլիկները. ո՞ւր են կորել հայկական ջրալի տեսակները
Ինչպես 18 տոննա լոլիկը դատական «կետչուպի» վերածվեց՝ արագաչափի վրա «հանելով» քաղաքացուն
Հայկական խաղողի ու լոլիկի որակը կստուգվի նոր մակարդակում
Monsanto-ի թույները Հայաստան են բերում. հայկական քաղցր լոլիկ այլևս չենք ուտելո՞ւ