Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

Դատավորը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների խնդրանքը

Ստանալ կարճ հղումը
Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին խնդրել են դատական նիստի մի մասն անցկացնել դռնփակ։

Նշենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը։  Ռոբերտ Քոչարյանը ներկա չէ նիստին, քանի որ այս օրերին նա ստացիոնար բուժում է ստանում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը դռնփակ դատական նիստ անցկացնելու իր միջնորդությունը մեկնաբանել էր, որ պետք է դատավորի հետ քննարկել հարցեր` կապված «որոշակի շահագրգիռ անձանց ու նրա հարաբերությունների հետ»: Առարկություններ չեն եղել, և դատավոր Լուսինե Աբգարյանը բավարարել է միջնորդությունը։

© Sputnik / Aram Nersesyan ,
Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի մերժման վերաբերյալ փաստաբանների բողոքը
© Sputnik / Aram Nersesyan ,
Դատախազ Գևորգ Բաղդասարյանը
© Sputnik / Aram Nersesyan ,
Լևոն Քոչարյանը
© Sputnik / Aram Nersesyan ,
Դատավոր Լուսինե Աբգարյանը
© Sputnik / Aram Nersesyan ,
Փաստաբաններ Հայկ Ալումյանն ու Հովհաննես Խուդոյանը

Այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով. Ռոբերտ Քոչարյան

Հիշեցնենք, որ  Հայաստանի երկրորդ նախագահը մեղադրվում է 2008թ.մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեջ։ 

Ըստ թեմայի

Գագիկ Ջհանգիրյանը դատական հայց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի դեմ
Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի. Ռոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանին կրկին վիրահատե՞լ են. Սողոմոնյանը խոսել է նրա առողջական վիճակի մասին