Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants

Գեորգի Կուտոյանի ֆինանսական խնդիրների մասին տվյալներ չկան. ՔԿ

Ստանալ կարճ հղումը
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքը

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով մամուլում տեղ գտած որոշ տեղեկությունների։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի– Sputnik. Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում Կուտոյանի կողմից ֆինանսական խնդիրներ ունենալու վերաբերյալ փաստական տվյալներ չեն ստացվել: Այսպիսի պարզաբանում է տարածել ՀՀ Քննչական կոմիտեն facebook-ի պաշտոնական էջում։

«Բացի այդ, նախաքննության ընթացքում Մեծ Բրիտանիայի դեսպանին հարցում չի ուղարկվել»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` մամուլում այսօր տեղեկություններ էին հրապարակվել այն մասին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել:

Գեորգի Կուտոյանի մահվան պատճառ կարող էին լինել արխիվային փաստաթղթերը. Պողոսյան

Ըստ հրապարակման` ՀՀ քննչական կոմիտեն դիմում է ուղարկել ՀՀ–ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն, խնդրելով տեղեկություններ տրամադրել Կուտոյանի՝ Բրիտանիայում ուսումնառության մասին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե նա ինչպես է սովորել, արդյո՞ք քննությունները բարեհաջող է հանձնել, ի՞նչ խնդիրներ է ունեցել սովորելու ընթացքում և այլն:

Ովքեր էին եկել հրաժեշտ տալու Գեորգի Կուտոյանին. լուսանկարներ

Հիշեցնենք` հունվարի 17–ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Կուտոյանի դին հայտնաբերել էր նրա կինը։ Հրազենային վնասվածքը եղել է քունքի շրջանում։ Նրա մահվան դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1–ին մասով (ինքնասպանության հասցնել)։

Ըստ թեմայի

Կուտոյանն ուզե՞լ է ընդհատել ուսումը դրսում և միանալ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմին. ԶԼՄ
ԱԱԾ պետի ԺՊ Մարտիրոսյանը խոստացել է անել առավելագույնը՝ Կուտոյանի գործի բացահայտման համար
Գեորգի Կուտոյանի մահվան առնչությամբ առայժմ ոչ մի վարկած մերժված չէ. Միրզոյան
«Ոչ մի հարց չպետք է մնա»․ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը` Կուտոյանի մահվան մասին
«Չգիտեմ` ինչի հետ կապեմ Կուտոյանի մահը, պատրաստ չէի նման բան տեսնել». Բաբլոյան
Գեորգի Կուտոյանի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել. ՔԿ