Հայաստան
© Sputnik / Alina Grbashyan

Վիրավոր զինծառայողին տեղափոխել են Երևան, վիճակը ծանր է. ՊՆ փոխնախարար

Ստանալ կարճ հղումը

Օրերս Արցախում վիրավորված երկու զինծառայողներից մեկի կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մյուսի վիճակը դեռ ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Արցախում վիրավորված զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանին տեղափոխել են Երևան` կենտրոնական զինվորական հոսպիտալ, նրա վիճակը դեռ ծանր է։

«Վիրահատական երկրորդ միջամտության անհրաժեշտություն դեռ չկա։ Նրա առողջական վիճակի զարգացման դինամիկայից ելնելով` բժիշկները հետագա քայլերը կորոշեն»,–ասաց Բալայանը։

Նա հայտնեց նաև, որ մյուս վիրավորի` Արմեն Մեսրոպյանի կյանքին վտանգ չի սպառնում։ Փոխնախարարի հավաստմամբ`զինվորը շուտով կվերադառնա ծառայության։

Հիշեցնենք` ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը հրազենային վնասվածքներ էին ստացել հունվարի 24-ին, ժամը 06:55-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը հայտնել էր, որ Զաքարեանի վնասվածքը գլխի շրջանում է, իսկ Արմեն Մեսրոպյանինը` աջ բազկի հատվածում։

Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել` տեղեկացնելով, որ դեպքի առնչությամբ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 1-ին կետով և 110-րդ հոդվածի (ինքնասպանության հասցնել) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն։

«Մեր բժիշկները հրաշագործ են». վիրավոր զինծառայողին վիրահատել են

Ըստ թեմայի

Հաջորդ տարի 60 000-ի փոխարեն զինծառայողները կստանան 276 000 դրամ. ՀՀ վարչապետ
ՀՀ ՊՆ № զորամասի մի խումբ զինծառայողներ գողացել և վաճառել են մոտ 85 տոննա ավիավառելիք. ԱԱԾ
Բերքաբերում միայն մեկ կրակոց է հնչել, որն ուղղված է եղել զինծառայող Արթուր Արզումանյանին