Հայաստան
© Sputnik / Asatur Yesayants.

«Այնքան, որքան մյուսները, մի բան էլ պակաս». ինչքան պարգևավճար է ստացել նախարարը

Ստանալ կարճ հղումը

ՀՀ արդարադատության նախարար Բադասյանը մեկնաբանել է իր պարգևավճարի մասին մամուլի հրապարակումները։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի — Sputnik. ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ մամուլում իր պարգևավճարների մասին հրապարակումներին։

«Ես ստանում եմ այնքան պարգևավճար, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն: Նույնիսկ, մի փոքր պակաս եմ ստացել այդ գումարից»,- ասաց Բադասյանը։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` Արդարադատության նախարարությունը 2019 թվականին ստացել է 13 598 570 ՀՀ դրամ պարգևավճար, որից մոտ 8 միլիոնը կամ 16 հազար դոլարը ստացել է Ռուստամ Բադասյանը։

Ըստ հրապարակումների, նախարարի պարգևավաճարի  չափն անցած տարվա բոլոր ամիսներին կազմել է 1 342 830 ՀՀ դրամ, իսկ հուլիս և հոկտեմբեր ամիսներին՝ շուրջ 1 200 000 ՀՀ դրամ։

ՊԵԿ-ի պարգևավճարները Հաշվեքննիչ պալատի խոշորացույցի տակ են

Ըստ թեմայի

Լինել թափանցիկ ու վստահելի. իշխանությունը որոշել է` ինչպես ծախսել բյուջեն մինչև 2023թ.–ը
ՔԿՀ-ներում աշխատավարձերը բարձրացրել են. նախարարը` թափուր հաստիքների մասին
Սահմանադրության փոփոխությունների նոր նախագծի մասին. Sputnik–ի ռադիոեթերը` տեսահեռարձակմամբ